Գլխավոր > > Մեր մասին

 

 

   

 

 

   «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ՍՊԸ հիմնադրվել է 2004թ. հոկտեմբերին և ի շնորհիվ աշխատակազմի` զբոսաշրջության ոլորտում ունեցած երկարամյա փորձի` հաջողությամբ գործում է հանրապետության  տուրիստական շուկայում:

 

 

   Ընկերության աշխատաոճը տարբերվում է նրանով, որ այստեղ բացի մասսայականություն վայելող շրջագայությունների կազմակերպումից գործում է կորպորատիվ սպասարկման համակարգ, որն իր մեջ ներառում է յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդի (հիմնարկության) նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերում:

 

    «ՌՈՒՄԷԱ» ՍՊԸ սպասարկում է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների:   

 

 

 «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ՍՊԸ գործունեության ոլորտներն են`

 

 

 

         ներգնա զբոսարջություն (ծառայությունների տրամադրում օտարերկրյա հյուրերին)   

 

 

         արտագնա զբոսաջրջություն (ծառայությունների տրամադրում արտերկիր մեկնողներին)

 

 

         ավիատոմսերի և երկաթուղային տոմսերի վաճառք

 

 

         համաժողովների, սեմինարների և գործարար հանդիպումների կազմակերպում և համակարգում

 

 

         ներքին զբոսաշրջություն (հանգստի կազմակերպում ՀՀ քաղաքացիների համար երկրի ներսում)

 

 

         հանգստի կազմակերպում սոցիալական փաթեթով

 

 

 

   «ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ՍՊԸ հանդիսանում է Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների Միության (UITO) հիմնադիր անդամ, ինչպես նաև անդամակցում է Միջազգային Օդային Փոխադրողների Ասոցիացիային (IATA):

 

     Մեր ընկերությանն են վստահվել բազմաթիվ միջոցառումների սպասարկումը՝ Պատանիների շախմատի աշխարհի առաջնություն (2 տարի), Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի 19-րդ Լիագումար նիստ, ՄԱԿ ԶՀԿ միջազգային համաժողով «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» թեմայովՀայաստան-ՆԱՏՕ «Արմենիա 2010» փրկարարական դաշտային վարժանք, Ռուսաստանի Մեծ Թատրոնի հյուրախաղերը Երևանում և այլն:

Ունենալով նման փորձ՝ ընկերությունը կարողանում է սպասարկել ցանկացած տիպի միջոցառում:

 

    Կազմակերպությունում  աշխատում են  բարձրակարգ մասնագետներ, ովքեր տիրապետում են մի քանի օտար լեզուների և վերապատրաստվել են տարբեր երկրներում :    

    Ընկերությունը մասնակցել է Ավստրիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Չինաստանում և ՌԴ-ում անցկացվող մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների: