Գլխավոր > > Նշումներ

 Սննդի տեսակները հյուրանոցներում

 

 

 

·         OB (Առանց սննդի) - միայն կացություն հյուրանոցում,

 

 

·        BB (Նախաճաշ) - սննդի ռեժիմ, որը ենթադրում է նախաճաշը՝ հյուրանոցում բնակության ընթացքում: Դա կարող է լինել շվեդական սեղան կամ կոնտինենտալ նախաճաշ,

 

·         HB (երկու անգամյա սնունդ): Սովորաբար դա նախաճաշ և ընթրիք տարբերակն է, սակայն որոշ հյուրանոցներում կարող է նախաճաշ և ճաշ լինել: Ըմպելիքները  սովորաբար արժեքի մեջ չեն  ներառվում,

 

·         FB (Լրիվ  պանսիոն) – երեքանգամյա սնունդ (նախաճաշ + ճաշ + ընթրիք): Ըմպելիքները  սովորաբար արժեքի մեջ չեն  ներառվում,

 

·        Al, All inclusive (Ամեն ինչ ներառված է) ռեժիմ է, որը ներառում է ոչ միայն 3-անգամյա սնունդ, այլև լրացուցիչ ծառայություններ, ինչպիսիք են թեթեւ նախաճաշ, նախուտեստներ, թեթեւ ընթրիք: Ըմպելիքներն  ընդգրկված են գնի մեջ: Երբեմն դրանք կարող են լինել միայն տեղական արտադրության խմիչքներ, իսկ արտերկրյա խմիչքները կարելի է ձեռք բերել լրացուցիչ վճարի դիմաց,

 

·        UAI (Ultra All Inclusive) - երեք անգամյա սնունդ + ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ տեղական արտադրության եւ ներմուծված՝  անսահմանափակ քանակությամբ ողջ օրվա ընթացքում.

 

·         Սնունդը "շվեդական սեղան" սկզբունքով մեծ թվով ուտեստների լայն ընտրանին է: Գործում է ինքնասպասարկման մեթոդը:

 

·         Սնունդ մենյուով (a la carte) - զբոսաշրջիկին հնարավորություն է տրվում ընտրել մենյուի մեջ առաջարկվող 2-3  ուտեստներից որևէ մեկը: Որպես կանոն, առաջարկվում է նախուտեստներ, հիմնական ճաշացանկ եւ աղանդեր:

 

·         Կոնտինենտալ նախաճաշ - թեթեւ նախաճաշ, որը ներառում է սուրճ (թեյ), հյութ, հացաբուլկեղեն, կարագ եւ ջեմ: Առաջարկվում է, որպես կանոն, եվրոպական քաղաքային հյուրանոցներում:

 

·         Անգլիական նախաճաշ - սովորաբար ներառում է մրգային հյութ, ձվածեղ խոզապուխտով, տոստեր, կարագ, ջեմ ու սուրճ կամ թեյ:

 

 

Հյուրանոցային կացություն

 

·       SNGL (single) -մեկտեղանի տեղաբաշխում,

 

·         DBL (double) - երկտեղանի համար,

 

·         TRPL (triple) - երեքտեղանի համար,

 

·         QDPL (quadripple) - չորստեղանի համար,

 

·         EXB (extra bed) - լրացուցիչ մահճակալ երկտեղանի համարում,

 

·         CHILD - երեխա (արժեքը սովորաբար նշվում է երեխայի համար համարում երկու չափահասների հետ միասին),

 

·         ADULT (AD) – չափահաս,

 

·         TWIN - երկտեղանի համարը երկու առանձին մահճակալներեվ,

 

·         DBL + CHD – երկտեղանոց համար + երեխա,

 

·         DBL + 2 CHD - երկտեղանոց համար +  երկու երեխա,

 

·         SNL + CHL - մեկտեղանոց համար + երեխա,

 

·         SNL + 2 CHL - մեկտեղանոց համար + երկու երեխա,

 

·         SV (sea view) – համար` ծովին նայող տեսարանով,

 

·         GV (garden view) – համար՝ այգի նայող տեսարանով,

 

·         MV (mountain view) - տեսարան դեպի լեռներ,

 

·         LV (land view) - տեսարան դեպի քաղաք,

 

·         MB (main building)- կենտրոնական մասնաշենք,

 

·         PV (pool view) – դեպի լողավազան նայող համար,

 

·         R. O. H. (Run of the house) -  հյուրանոցային համարի տեսակի ընտրությունը հնարավոր չէ (տեղում տրամադրվում է  այդ պահին հյուրանոցում ազատ ցանկացած կարգի սենյակ),

 

·         HV (holiday village) - հյուրանոց, որն իրենից ներկայացնում է առանձնատների համալիր, ունի մեծ տարածք եւ առաջարկում է սպորտային և ժամանցային միջոցառումների լայն ընտրանի։

 

 

 

Հյուրանոցային համարների տեսակներ

 

 

 

·         Suite - կացություն լյուքս համարում,

 

·         Deluxe - Շքեղ համարի տեսակ,

 

·         Junior Suite - Մեծ սենյակ՝ ննջարանով, որը կարող է փոխակերպվել հյուրասենյակի,

 

·         Superior – մեծ հարմարավետությամբ սենյակ,

 

·         Villa - առանձին շինություն (կարող է ներառել մի քանի առանձին համարներ),

 

·         Duplex - երկհարկանի համար,

 

·         Studio -սեփական մինի-խոհանոցով համար,

 

·         Appartment – ստուդիոյի պես համար, սակայն երկու և ավելի սենյակներով,

 

 

·         Connected room – համար, որը միացված է այլ համարի՝ հարակից դռնով (շատ հարմար տարբերակ է ընտանիքի կամ ընկերների խմբի տեղաբաշխման համար, ովքեր ցանկանում են ապրել հարևան սենյակներում):

 

 

 

Փոխադրում

 

 

 

·         Complimentary ticket - Անվճար երթևեկություն,

 

·         Endorsment - Լիազորությունները, որոնք թույլ են տալիս փոխարինել կամ վերաամրագրել ավիատոմսը մեկ այլ ինքնաթիռում,

 

·         Party ticket - Խմբային տոմս,

 

·         Revalidation Sticker -  Պաշտոնական գրություն թռիչքային կտրոնի վրա, որը նշանակում է նոր ամրագրման անհրաժեշտություն,

 

·         Standby(սպասում) – Այն ուղևորը, ով չունի հաստատված ամրագրում, բայց սպասում է օդանավակայանում մեկնման հնարավորության, եթե ինքնաթիռում ազատ տեղեր վաճառքի կհանվեն մինչև մեկնումը:  Շատ ավիաընկերություններ առաջարկում են շատ ցածր գներ նման ուղևորների համար,

 

·         Թռիչքային կտրոն ավիատոմսի մի մասն է, որում նշվում է տեղեկություն՝ ուղևորի ամրագրման մասին,

 

·         Նշանակման վայր - վայր, ուր տուրիստական գործակալության հետ կնքված պայմանագրի համաձայն փոխադրողը պետք է հասցնի զբոսաշրջիկին (ուղևորին),

 

·         Բաց տոմս մեկնման անհայտ ամսաթիվ: Ուղևորը կարող է ամրագրել ավելի ուշ կատարվող թռիչքի տոմս,

 

·         Ուղևորի կտրոն - Քարտ ուղևորի համար, որը տրվում է նրան մինչև ինքնաթիռի վայրէջքը: Պարունակում է տեղեկություններ ուղեբեռի մասին, մանրամասն տեղեկություններ այն կարգի մասին, որով թռչում է ուղևորը և այլն,

 

·         Ուղիղ թռիչք - Թռիչք երկու կետերի միջև՝ առանց ինքնաթիռի փափախության, նույնիսկ եթե տեղի ունենա միջանկյալ վայրէջք,

 

·         Տրանզիտ փոխադրում մի երկրից մյուսը՝ միջանկյալ երկրով,

 

·         Տրանսֆեր  - Դիմավորում կամ ճանապարհում օդանավակայանում (կայարանում),

 

·         Չարտեր - Ինքնաթիռի մեծածախ գնում՝ մեծ քանակով ուղեւորների կամ ուղեբեռ տեղափոխելու նպատակով: Չարտերային փոխադրումները նանակվում են հստակ ժամի, հստակ օր, դեպի հստակ պատվիրված վայր:

 

·         Չարտերային չվերթ – Չվերթ է՝ պատվիրված մարդկանց հատուկ խմբի համար, ովքեր պատկանում են մեկ կազմակերպության կամ նրանց մեկնումը կազմակերպվում է մեկ անձի կողմից (օրինակ ՝ տուրիստական գործակալության կողմից): Չարտերային չվերթները սովորաբար շատ ավելի էժան են, քան կանոնավոր չվերթները: Այս չվերթները կարող են իրականացվել լրացուցիչ ինքնաթիռների կամ կանոնավոր չվերթներ իրականացնող ինքնաթիռների միջոցով։

 

·         Շաթլ-սպասարկում – Տրանսպորտ ային միջոցներն են (ինքնաթիռ, ավտոբուս, գնացք), որոնք կատարում են շատ հաճախակի փոխադրումներ` կարճ հեռավորության վրա: