
«ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ՍՊԸ հիմնադրվել է 2004թ. հոկտեմբերին և ի շնորհիվ աշխատակազմի` զբոսաշրջության ոլորտում ունեցած երկարամյա փորձի` հաջողությամբ գործում է հանրապետության տուրիստական շուկայում:
Ընկերության աշխատաոճը տարբերվում է նրանով, որ այստեղ բացի մասսայականություն վայելող շրջագայությունների կազմակերպումից գործում է կորպորատիվ սպասարկման համակարգ, որն իր մեջ ներառում է յուրաքանչյուր կորպորատիվ հաճախորդի (հիմնարկության) նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերում:
«ՌՈՒՄԷԱ» ՍՊԸ սպասարկում է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների:
«ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ՍՊԸ գործունեության ոլորտներն են`
ներգնա զբոսարջություն (ծառայությունների տրամադրում օտարերկրյա հյուրերին)
արտագնա զբոսաջրջություն (ծառայությունների տրամադրում արտերկիր մեկնողներին)
ավիատոմսերի և երկաթուղային տոմսերի վաճառք
համաժողովների, սեմինարների և գործարար հանդիպումների կազմակերպում և համակարգում
ներքին զբոսաշրջություն (հանգստի կազմակերպում ՀՀ քաղաքացիների համար երկրի ներսում)
հանգստի կազմակերպում սոցիալական փաթեթով
«ՌՈՒՄԷԱ» Գայթակղիչ Ճամփորդությունների Ակումբ ՍՊԸ հանդիսանում է Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների Միության (UITO) հիմնադիր անդամ, ինչպես նաև անդամակցում է Միջազգային Օդային Փոխադրողների Ասոցիացիային (IATA):
Մեր ընկերությանն են վստահվել բազմաթիվ միջոցառումների սպասարկումը՝ Պատանիների շախմատի աշխարհի առաջնություն (2 տարի), Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի 19-րդ Լիագումար նիստ, ՄԱԿ ԶՀԿ միջազգային համաժողով «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության ներդրումը» թեմայով, Հայաստան-ՆԱՏՕ «Արմենիա 2010» փրկարարական դաշտային վարժանք, Ռուսաստանի Մեծ Թատրոնի հյուրախաղերը Երևանում և այլն:
Ունենալով նման փորձ՝ ընկերությունը կարողանում է սպասարկել ցանկացած տիպի միջոցառում:
Կազմակերպությունում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր տիրապետում են մի քանի օտար լեզուների և վերապատրաստվել են տարբեր երկրներում :
Ընկերությունը մասնակցել է Ավստրիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Չինաստանում և ՌԴ-ում անցկացվող մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների: